Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Տիգրան Ավինյան. Ցանկացած հեղաշրջման փորձ կոշտ կասեցվելու է

Տիգրան Ավինյան. Ցանկացած հեղաշրջման փորձ կոշտ կասեցվելու է
11.11.2020 | 14:50

Եթե պետք է, այս իշխանությունները գնալու են, բայց հեղաշրջման փորձ թույլ չեն տալու, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ռազմական դրության պայմաններում, «պղտոր ջրում ձուկ բռնել փորձող» բոլոր քաղաքական ուժերին փոխվարչապետը վստահեցրեց՝ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու։


«Ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում ներքաղաքական խմորումներ և խժդժություններ, հայոց բանակը բավականին էֆեկտիվ օգտագործեց այդ ներքաղաքական խնդիրները: Ես ուզում եմ վստահեցնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ռազմական դրության պայմաններում փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել, որ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունը և մեր պետականությունը ամենից և բոլորի ամբիցիաներից վեր է», - ասաց Ավինյանը։


Փոխվարչապետը նշեց՝ ներքաղաքական պրոցեսներում մեղավորների ու պատասխանատուների հերթը դեռ գալու է։ «Մեր ներքաղաքական պրոցեսները՝, թե ով է մեղավոր, ով է պատասխանատու, դրա հերթն անպայման գալու է, և եթե պետք է այս իշխանությունները գնալու են, ընտրվելու է նոր իշխանություն, բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ, ես անձամբ և մեր թիմը չենք կարող», - հայտարարեց Ավինյանը:
Հարցին՝ թե հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, փոխվարչապետը պատասխանեց, որ նման վտանգ, այնուամենայնիվ, կոչերի մակարդակով լսել է, բայց վստահեցնում է՝ նման փորձերը շատ կոշտ են կասեցվելու։

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ